Հանդիպում հայտնի բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 23-ին ընդունել է հայտնի բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանին եւ նրա թիմի անդամներին: Հանդիպմանը քննարկվել են Արցախում սպորտի, մասնավորապես, բռնցքամարտի զարգացման հետ կապված հարցեր: Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Վախթանգ Դարչինյանին հայրենիքում սպորտի բնագավառում եւ համահայկական տարբեր խնդիրների լուծմանն ակտիվորեն մասնակցելու համար: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք: