Հանդիպում ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ Սահմանադրական դատարանի եւ ԼՂՀ Գերագույն դատարանի միջեւ փոխգործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւորել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի հետ համագործակցությունը՝ նշելով, որ այն պահանջված է եւ կարեւոր Արցախի դատական համակարգի համար: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանը, պաշտոնատար այլ անձինք: