Հանդիպում ԼՂՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 23-ին ընդունել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի ղեկավար կազմին եւ շնորհավորել կառույցի 23-ամյակի կապակցությամբ: Նախագահ Սահակյանը կարեւորել է նախարարության բարդ ու պատասխանատու աշխատանքը՝ մաղթելով բոլորին հետագա հաջողություններ: