Այցելություն հյուսիսային հատվածում տեղակայված Պաշտպանության բանակի մի շարք զորամասեր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 5-ին այցելել է հանրապետության հյուսիսային հատվածում տեղակայված Պաշտպանության բանակի մի շարք զորամասեր: Նախագահը ծանոթացել է զինվորների ծառայությանն ու առօրյային: Այցի ընթացքում Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, բարձրագույն հրամկազմի ներկայացուցիչները: