Ոստիկանության ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին մասնակցել է Ոստիկանության ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Երկրի ղեկավարը շնորհավորել է համակարգի աշխատակիցներին ու վետերաններին եւ պետական պարգեւներ ու կոչումներ շնորհել մի խումբ ծառայողների: Իր խոսքում Նախագահը նշել է, որ հանցավորության դեմ պայքարը պետք է լինի հետեւողական ու կրի շարունակական բնույթ՝ հավելելով, որ այն անձնակազմից պահանջում է լուրջ պատրաստվածություն ու արհեստավարժության բարձր մակարդակ, նվիրվածություն եւ պատասխանատվություն ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում: Բակո Սահակյանն ընգծել է, որ համակարգի առջեւ ծառացած խնդիրները եղել են եւ կմնան պետության ուշադրության կենտրոնում, եւ իշխանությունները կանեն հնարավորը ոստիկանների աշխատանքային ու սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ: