Նոր մարզադահլիճի բացման հանդիսավոր արարողություն Ստեփանակերտում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 30-ին մասնակցել է Ստեփանակերտում նոր մարզադահլիճի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահը երախտագիտություն է հայտնել <<Սահմանամերձ համայնքների զարգացում>> հիմնադրամին՝ այս նախագիծն իրականացնելու համար եւ կարեւորել մարզադահլիճների ցանցի ընդլայնումը մայրաքաղաքում ու հանրապետությունում՝ նշելով, որ այդ գործընթացը լինելու է շարունակական: Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: