Հանդիպում ԼՂՀ ԱԺ մշտական հանձնաժողովների ղեկավարների հետ
Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 12-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ԼՂՀ Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների ղեկավարների հետ: Հանդիպմանը, որին ներկա էր ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը եւ պաշտոնատար այլ անձինք, քննարկվել են ապրիլի 2-5-ը ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր: