Նախագահ Բակո Սահակյանը Երեւանում մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 29-ին Երեւան քաղաքում մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հինգերորդ նիստին: Նիստի ընթացքում ընդունվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Համահայկական հռչակագիրը եւ միջոցառումների ծրագիրը: Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախն ընդգծված մասնակցություն է ունենալու Մեծ եղեռնի հիշատակին նվիրված բոլոր միջոցառումներին: