Խորհրդակցություն հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 12-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են շրջաններում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակին եւ մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել ներկաներին` քննարկված հարցերին պատշաճ եւ օպերատիվ լուծում տալու համար հետեւողական աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: