Հանդիպում <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին ընդունել է <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին եւ հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան շրջանի տեղական մարմնի տնօրեն Սարգիս Քոթանջյանին։ Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր։ Հատուկ ուշադրություն է դարձվել ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից մեր հանրապետության դեմ ձեռնարկված լայնածավալ ռազմական գործողությունների հետեւանքով ավերված բնակավայրերի վերականգնմանը։