Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին այցելել է Հադրութ քաղաք եւ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են բանակի կենսագործունեությանը եւ Հադրութի շրջվարչակազմի ստորաբաժանումների կողմից այդ ոլորտում օպերատիվ լուծում պահանջող խնդիրների իրականացմանը վերաբերող հարցեր: Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ իրականացման ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալ, Արցախի ազատամարտիկների միության նախագահ Սամվել Կարապետյանը, <<Երկրապահ կամավորականների միության>> վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք: