Աշխատանքային խորհրդակցություն Ստեփանակերտի քաղաքապետարանում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 2-ին այցելել է Ստեփանակերտի քաղաքապետարան եւ հրավիրել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված այս օրերին տեղացած առատ ձյան հետեւանքների վերացման աշխատանքներին: Նախագահը կարեւորել է մայրաքաղաքի կենսագործունեության անխափան ապահովումը եւ կոնկրետ հանձնարարականներ տվել համապատասխան մարմինների ղեկավարներին աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: