Նախագահ Սահակյանն ընդունել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 4-ին ընդունել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Հայկ Գրիգորյանին: Հանդիպմանն արծարծվել են Արցախի եւ Հայաստանի համապատասխան կառույցների միջեւ փոխգործակցությանն առընչվող մի շարք հարցեր: Հանդիմանը մասնակցում էին ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը, պաշտոնատար այլ անձինք: