Այցելություն ՀՀ վաստակավոր նկարիչ Կարեն Գրիգորյանի անհատական ցուցահանդես
Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 16-ին այցելել է ՀՀ վաստակավոր նկարիչ Կարեն Գրիգորյանի՝ ԼՂՀ անկխության 25-ամյակին նվիրված անհատական ցուցահանդես: Երկրի ղեկավարը կարեւորել է նման միջոցառումների անցկացումը՝ ընդգծելով շրջադարձային պատմական իրադարձություններին վերաբերող մնայուն արժեքների ստեղծումը: Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: