Արցախի եւ Հայաստանի Հանրապետության Նախագահներն այցելել են մի շարք զորամասեր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ դեկտեմբերի 9-ին այցելել է ԼՂՀ հարավային եւ հարավարեւելյան շրջաններում տեղակայված մի շարք զորամասեր, տեղում ծանոթացել զինվորների ծառայությանը եւ տիրող իրավիճակին: Նախագահները մասնակցել են նոր զորանոցների, զինծառայողների համար նոր բնակելի շենքի եւ մի շարք այլ օբյեկտների բացման հանդիսավոր արարողություններին: