Արցախի եւ Հայաստանի Նախագահները հրավիրել են խորհրդակցություն ԼՂՀ ՊԲ բարձրագույն հրամկազմի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 8-ին Ստեփանակերտի օդանավակայանումդիմավորել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին: Հանրապետության կենտրոնական շրջանում տեղակայված զորամասերից մեկում Նախագահները ներկա են գտնվել նոր զորանոցի բացման արարողությանը: Նույն օրն Արցախի եւ Հայաստանի Նախագահները ԼՂՀ պաշտպանության նախարարությունում հրավիրել են խորհրդակցություն Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են բանակաշինությանը եւ սահմաններում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր: