Հանդիպումներ Հայրենական մեծ պատերազմի եւ աշխատանքի վետերանների ու Արցախի հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 7-ին Սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման շրջանակներում հանդիպումներ է ունեցել Հայրենական մեծ պատերազմի եւ աշխատանքի վետերանների ու Արցախի հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հետ: Քննարկվել է սահմանադրական բարեփոխումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: