Նախագահ Սահակյանը ծաղկեպսակ է դրել Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին
Սպիտակի երկրաշարժի 28-րդ տարելիցի կապակցությամբ` Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 7-ին հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղկեպսակ դրել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: