Հանդիպում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 6-ին Սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման շրջանակներում հանդիպում է ունեցել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվել է սահմանադրական բարեփոխումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: