Հանդիպում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, քննարկվել են արտաքին քաղաքականությանը եւ այդ ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: