Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 22-ին այցելել է «Բեյզ Մեթըլս» ընկերության Կաշենի լեռնահանքային համալիր եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին: Նախագահը մասնակցել է նաեւ գործարանի վերազինմանն ու արտադրության ծավալների ավելացմանը նվիրված խորհրդակցությանը: Երկրի ղեկավարը կարեւորել է Կաշենի գործարանի տեղն ու դերը մեր տնտեսության մեջ՝ նշելով, որ պետությունն այսուհետ եւս մեծ ուշադրություն կդարձնի երկրում հանքարդյունաբերության զարգացմանը: Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: