Հանդիպում <<Երկրապահ կամավորականների միության>> պատվիրակության հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 4-ին ընդունել է <<Երկրապահ կամավորականների միության>> (ԵԿՄ) պատվիրակությանը՝ կազմակերպության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակին եւ վերջին զարգացումներին վերաբերող հարցեր: Նախագահը նշել է, որ Պաշտպանության բանակն արդյունավետորեն իրականացնում է իր առաքելությունը՝ ապահովելով երկրի եւ ժողովրդի անվտանգությունը: Բակո Սահակյանը բարձր է գնահատել <<Երկրապահ կամավորականների միության>> պատրաստակամությունը պաշտպանել հայրենի հողը՝ դա համարելով հայրենասիրության օրինակելի դրսեւորում: