Սուրբ Հարության տոնի առթիվ մատուցված պատարագ Սուրբ Ներսես Մեծ եկեղեցում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 27-ին այցելել է Մարտունի քաղաք եւ Սուրբ Ներսես Մեծ եկեղեցում մասնակցել Սուրբ Հարության տոնի առթիվ մատուցված պատարագին: Նախագահը ներկա է գտնվել նաեւ քաղաքի կենտրոնական հրապարակում Սուրբ Հարության տոնի կապակցությամբ կազմակերպված տոնական մրցույթ-փառատոնին: Բակո Սահակյանը կարեւորել է նման միջոցառումների կազմակերպումը՝ նշելով, որ այն շոշափելի դերակատարություն ունի ազգային ավանդույթների պահպանման եւ շրջկենտրոններում մշակութային կյանքի աշխուժացման գործում: Նախագահին ուղեկցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: