Հանդիպում չեխ հայտնի լրագրող Պետրա Պրոխազկովայի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 22-ին ընդունել է չեխ հայտնի լրագրող Պետրա Պրոխազկովային: Հանդիպմանը, որին մասնակցում էր <<Հելսինկյան նախաձեռնություն-92>> Լեռնային Ղարաբաղի կոմիտեի ղեկավար Կարեն Օհանջանյանը, արծարծվել են Արցախի կյանքին եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Պետրա Պրոխազկովային երկար տարիների ընթացքում տարբեր երկրներում եւ միջազգային ատյաններում Արցախի մասին ճշմարտացի տեղեկատվության ներկայացման համար՝ դա որակելով որպես սկզբունքայնության, բարձր պրոֆեսիոնալիզմի եւ մարդասիրության դրսեւորում: