Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես Ստեփանակերտի պատկերասրահում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 22-ին ներկա է գտնվել Ստեփանակերտի պատկերասրահում Արցախի նկարիչների` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսի բացման արարողությանը: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Արցախի նկարիչների կողմից ցեղասպանության թեմային անդրադառնալը կարեւոր է եւ պատմական, եւ գիտակրթական տեսանկյուններից: