Հանդիպում <<Հայաստանի զարգացման նախաձեռնություններ>> հիմնադրամի ղեկավար Արմեն Գեւորգյանի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 10-ին հանդիպում է ունեցել <<Հայաստանի զարգացման նախաձեռնություններ>> հիմնադրամի ղեկավար Արմեն Գեւորգյանի հետ: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Լեւոն Գրիգորյանը, քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախում մեծ ակնկալիքներ ունեն <<Հայաստանի զարգացման նախաձեռնություններ>> հիմնադրամի հետ համագործակցությունից, ինչը դրական ազդեցություն կունենա հանրապետության մի շարք ոլորտների զարգացման վրա: