Հանդիպում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք: