Հանդիպում Երեւանի պետական համալսարանի մի խումբ դասախոսների եւ ուսանողների հետ
Նախագահ Բակո Սահակյանը մարտի 18-ին ընդունել է Երեւանի պետական համալսարանի մի խումբ դասախոսների եւ ուսանողների՝ բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են Արցախում բարձրագույն կրթությանը եւ երկու հայկական պետությունների մայր բուհերի միջեւ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Երեւանի պետական համալսարանի դերակատարությունը Արցախի գիտակրթական կյանքում եւ նրա ակտիվ մասնակցությունը մատաղ սերնդի դաստիարակության գործում՝ կարեւոր համարելով այս համատեքստում հաստատության կողմից հայրենասիրական բազմաթիվ ծրագրերի իրականացումն Արցախում: Հանդիպմանը ներկա էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: