Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 29-ին ընդունել է <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին եւ հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրեն Պետրոս Թերզյանին։ Քննարկվել են Արցախի առողջապահության ոլորտում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի դերակատարությունը մեր հանրապետության առջեւ ծառացած խնդիրների լուծման գործում՝ այն համարելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վառ դրսեւորումներից մեկը: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը, պաշտոնատար այլ անձինք: