Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 1-ին այցելել է Ստեփանակերտի երաժշտական քոլեջ, ծանոթացել վերանորոգված եւ նոր կառուցվող մասնաշենքերին: Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել ռուսաստանաբնակ բարերար Արմեն Շահազիզյանին եւ <<Հայաստան>> համահայկական հիմնադրամին՝ այս կարեւոր ծրագրի իրականացման համար, ընդգծելով, որ նոր պայմաններում քոլեջն ավելի արդյունավետորեն կշարունակի իր աշխատանքը: Միջոցառմանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք: