Բակո Սահակյանը Ջերմուկ քաղաքում մասնակցել է հյուրանոցա-առողջարանային համալիրի բացման արարողությանը
Մայիսի 29-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին Ջերմուկ քաղաքում մասնակցել է <<Հայաթ Փլեյս>> հյուրանոցա-առողջարանային համալիրի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահ Սահակյանը կարեւորել է նման համալիրների դերակատարությունը քաղաքացիների հանգստի կազմակերպման, առողջության պահպանման եւ զբոսաշրջության զարգացման գործում: