Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Արտավազդ Հարությունյանին: Քննարկվել են երկու հայկական հանրապետությունների համանուն գերատեսչությունների միջեւ փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը եւ ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Արսեն Սարդարյանը: