Այցելություն Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնի նոր մասնաշենք
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 22-ին այցելել է Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնի նոր մասնաշենք, որը գտնվում է կառուցման վերջնափուլում: Երկրի ղեկավարը կարեւորել է կենտրոնի տեխնիկական հագեցումը ժամանակակից սարքավորումներով եւ ընդգծել, որ այս ուղղությամբ պետությունն անելու է հնարավորը: