Հանրապետության նախագահն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 19-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ: Քննարկվել են Հանրապետության առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը պետական գերատեսչությունների պատասխանատուներին մի շարք հանձնարարականներ է տվել կարճաժամկետ ու երկարաժամկետ անելիքների վերաբերյալ: