Նախագահ Հարությունյանն ստորագրել է մի շարք հրամանագրեր
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 9-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր: Ոստիկանության գեներալ-մայոր Անդրանիկ Սուրենի Հակոբյանն ազատվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ: Ոստիկանության գեներալ-մայոր Բորիս Աշոտի Ենգիբարյանն ազատվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ - շտաբի պետի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ: Ոստիկանության գնդապետ Նորայր Շաբոյի Բաբայանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ: