Հանդիպում <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի ներկայացուցիչների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 15-ին ընդունել է <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին, Հայաստանի ամերիկյան համալսարանի փոխնախագահ Աշոտ Ղազարյանին եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի նախկին պատվավոր նախագահ, Թրփանճյան գյուղական համայնքների զարգացման ծրագրի նախագահ Հարություն Արմենյանին: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի ամերիկյան համալսարանի եւ Արցախի պետական համալսարանի փոխգործակցությանը, Արցախի մայր բուհի շենքային պայմանների բարելավմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը պահանջված եւ կարեւոր է համարել Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ կապերի շարունակական ընդլայնումն ու խորացումը: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: