Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 13-ին այցելել է Շուշիի տեխնոլոգիական համալսարան եւ հանդիպել պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ: Քննարկվել են բուհի ուսումնական գործընթացին եւ հետազոտական մի շարք ծրագրերի վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը կարեւորել է բուհի կողմից ժամանակակից կրթության մեթոդների կիրառումը՝ ընդգծելով տեսական եւ կիրառական մոտեցումների համադրման ավելի լայն մակարդակի ապահովման անհրաժեշտությունը: Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: