Հանդիպում ուլտրամարաթոնի վազորդ Թելմա Ղազարյան Ալթունի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 12-ին ընդունել է հայազգի ուլտրամարաթոնի վազորդ Թելմա Ղազարյան Ալթունին: Նախագահը ողջունել է Թելմա Ղազարյան Ալթունի նախաձեռնած Վարդենիս-Հադրութ վազքարշավը՝ այն համարելով հայրենասիրության, տոկունության, ամուր կամքի եւ ոգու վառ դրսեւորում: