Հանդիպում <<Թուֆենկյան>> հիմնադրամի պատվիրակության եւ հայտնի իտալահայ գրող Անտոնիա Արսլանի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 31-ին ընդունել է <<Թուֆենկյան>> բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը եւ հայտնի իտալահայ գրող ու գիտնական Անտոնիա Արսլանին: Հանդիպմանը քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել մշակութային ոլորտին: Նախագահ Սահակյանը ողջունել է Անտոնիա Արսլանի այցելությունն Արցախ՝ բարձր գնահատելով նրա գիտական ու հայրենանվեր գործունեությունը եւ հավելելով, որ նա մեծ սեր ու հարգանք է վայելում Արցախում: