Համայնքային կենտրոնի եւ բուժկետի բացման հանդիսավոր արարողություն Գառնաքար գյուղում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 21-ին Մարտակերտի շրջանի Գառնաքար գյուղում մասնակցել է համայնքային կենտրոնի եւ բուժկետի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահը նշել է, որ գյուղական բնակավայրերում ենթակառուցվածքների ցանցի ընդլայնումն ու արդիականացումը եղել է եւ կմնա իշխանությունների ուշադրության կենտրոնում: Երկրի ղեկավարն այս նախաձեռնությունների իրականացման եւ Արցախին աջակցություն ցուցաբերելու համար ամերիկահայ բարերար, <<Հայրենիք>> միության անդամ Բարունակ Չելիքեանին պարգեւատրել է <<Երախտագիտություն>> մեդալով՝ բարձր գնահատելով նրա եւ միության հայրենանվեր գործունեությունը: