Հանդիպում <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի եւ փոխտնօրենի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 4-ին ընդունել է <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին եւ փոխտնօրեն Արարատ Խլղաթյանին: Քննարկվել են հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող ծրագրերի ընթացքին վերաբերող մի շարք հարցեր: Նախագահը կարեւորել է աշխատանքների պատշաճ կատարումը՝ պահպանելով նախանշված ժամկետները: