Հանդիպում «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մեսրոպ քահանա Արամյանի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 1-ին ընդունել է ՀՀ Նախագահի խորհրդական, «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մեսրոպ քահանա Արամյանին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը, որին մասնակցում էր կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանը, արծարծվել են Արցախում ժամանակակից պահանջներին համապատասխան կրթության զարգացման հետ կապված մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանն այս համատեքստում կարեւորել է «Այբ» կրթական հիմնադրամի գործունեությունը եւ նրա հետ կապերի շարունակական ընդլայնման ու խորացման անհրաժեշտությունը: