Այցելություն <<Ազատ Արցախ>> հանրապետական թերթի խմբագրության նոր գրասենյակ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 9-ին այցելել է <<Ազատ Արցախ>> հանրապետական թերթի խմբագրության նոր գրասենյակ, հանդիպել թերթի ղեկավար կազմի հետ, շրջել աշխատասենյակներում եւ ծանոթացել ավարտման փուլում գտնվող աշխատանքներին: Նախագահը հույս է հայտնել, որ ժամանակակից չափանիշներին համապատասխան շենքային նոր պայմանները դրական ազդեցություն կունենան խմբագրության անձնակազմի աշխատանքների վրա՝ կարեւորելով <<Ազատ Արցախ>> թերթի դերակատարությունը մեր հանրապետության կյանքում: