.jpg)
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 19-ին Շուշի քաղաքում մասնակցել է Եզնիկ Մոզյանի անվան
արհեստագործական ուսումնարանի բացման հանդիսավոր արարողությանը:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ նման հաստատությունը չափազանց պահանջված է մեր երկրի համար, եւ նրա գործունեությունը հնարավորություն կտա պատրաստել որակյալ մասնագետներ՝ միաժամանակ կրթության այս բնագավառում մշտապես հաղորդակից լինելով եվրոպական առաջատար փորձին:
Միջոցառմանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, Ֆրանսիայի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ եւ պաշտոնյաներ, հյուրեր արտերկրից եւ սփյուռքից, պաշտոնատար այլ անձինք:

.jpg)
2015-09-19