Հանդիպում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 29-ին հանդիպում է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի հետ: Հանդիպմանը, որին ներկա էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: