Շարքային Արամայիս Ոսկանյանը հետմահու պարգեւատրվել է <<Մարտական ծառայություն>> մեդալով
Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Արամայիս Ոսկանյանը հետմահու պարգեւատրվել է <<Մարտական ծառայություն>> մեդալով։