Մայիսի 8-ին Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի եւ
ԼՂՀ երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանի հետ մայրաքաղաք Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում ներկա է գտնվել Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 25-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Միջոցառման սկզբում զեկույցով հանդես է եկել ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, որից հետո տեղի է ունեցել Եռատոնին նվիրված համերգ:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, Արցախի եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր Սփյուռքից եւ արտերկրից:
2017-05-08