Պաշտպանության բանակի համար մատուցված սուրբ պատարագ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցում
Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 7-ին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցում ներկա է գտնվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի համար մատուցված սուրբ պատարագին: Միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, ՊԲ բարձրագույն հրամկազմը, զինծառայողներ, բարձրաստիճան պաշտոնյաներ: