Հանդիպում Հայաստանի բանկային եւ գործարար շրջանակների մի խումբ ներկայացուցիչների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 5-ին ընդունել է Հայաստանի բանկային եւ գործարար շրջանակների մի խումբ ներկայացուցիչների: Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ Արցախի եւ Հայաստանի բանկային համակարգերի համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, ինչը մեծապես նպաստում է մեր հանրապետությունում այս ոլորտի կայուն զարգացմանը: Նախագահ Սահակյանը Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար <<Յունիբանկ>> ԲԲԸ խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանին պարգեւատրել է <<Վաչագան Բարեպաշտ>> մեդալով: Հանդիպմանը մասնակցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: