Բակո Սահակյանն այցելել է «Արցախ Բրենդի» ընկերություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 18-ին այցելել է Ասկերան շրջկենտրոնում տեղակայված «Արցախ Բրենդի» ընկերություն եւ ծանոթացել գործարանի աշխատանքներին ու հեռանկարային ծրագրերին: Նախագահն «Արցախ Բրենդի» ընկերության գործունեությունը համարել է մեր հանրապետությունում ներդրումային ամենահաջողված նախագծերից մեկը, որն իր արտադրանքն առաքում է բազմաթիվ երկրներ՝ կայուն կապեր ստեղծելով տարբեր պետությունների հետ եւ նոր աշխատատեղեր բացելով մեր երկրում: Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: